07 11 2022

Տարիներ առաջ Ալիևն ուզում էր, որ մենք գոնե 2 տարածք վերադարձնեինք, հիմա ասում է՝ Արցախը Ադրբեջան է. Ավետ Ադոնց



«Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցըն անդրադարձավ Ալիևի կեցվածքին:

«Տարիներ առաջ Ալիևն ուզում էր, որ մենք իրեն գոնե երկու տարածք վերադարձնեինք։ Հետո ախորժակն էլ ավելի բացվեց․ ուզեց վեցը, հետո հինգը՝ նկատի ունեմ բացի Քելբաջարից ու Լաչինից։ Հիմա ասում է՝ Արցախը Ադրբեջան է և ավելին․ ներխուժել է ՀՀ տարածք՝ արհամարհելով միջազգային կարծիքները, գնահատականները։ Այսինքն՝ անտեսում է ամեն ինչ։ Պետք է փոխենք մեր կեցվածքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ