Առանց բովանդակության և իդեալոգհոիայի չեմ տեսնում հայկական աշխարհի ապագան: Այս մասին «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ավետ Ադոնցը:
Ըստ Ադոնցի՝ հայկական աշխարհի ձևաչափն է՝ Հայաստանը, Արցախը և սփյուռքը: Նրա խոսքով՝ հայկական աշխարհ ձևաչափում իր կարևորագույն դերն ունի Հայ Առաքելական եկեղեցին.
«Այսինքն՝ այս եռանկյունին կամ քառանկյունը ձևավորում է հայկական աշխարհի աշխարհագրությունը, որն անհրաժեշտ է նաև լցնել համապատասխան բովանդակությունով, իսկ բովանդակությունը պետք է սահմանվի՝ ըստ ազգային շահերի, որոնք պետք է սահմանի հայկական աշխարհի մայրաքաղաքը կամ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը