Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի կարծում, թե կմնա քաղաքապետարանում քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո:
Լրագրողների հետ զրույցում ասաց նա անդրադառնալով իր և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերություններին՝ քաղաքապետն ասաց․
«Մենք որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու և դրանշով շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա։ Ես ասել եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ շարունակել, իրականացնում եմ այդ ծրագրերը։ Քաղաքապետարանում բոլոր որոշումները կայացվում են համատեղ։ Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպե՞ս պետք է կայացնել, վստահեցնում եմ, որ բոլոր որոշումնեը կայացվում են իմ կողմից»,- ասաց Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը