06 11 2022

ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի շուրջ

ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի շուրջ

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ թվիթերյան իր էջում գրելով հետևյալը. «ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այսօրվանից ստանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ