04 11 2022

Մենք պետք է դիմադրենք, ցոյց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք. Մուրադ Փափազյան

Մենք պետք է դիմադրենք, ցոյց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք. Մուրադ Փափազյան

Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի և Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ես անբաղձալի տարր նկատուած եմ Նիկոլ Փաշինեանի կողմէ, ով արգելեց վերադարձս Հայաստան, բայց ես շարունակելու եմ ամբողջ ուժով պաշտպանել Հայաստանի և Արցախի հանրապետութիւններու շահը: Ես ուզում էի լինել քեզ հետ՝ Երևանում։ Չնայած ես ծնուել եմ Ֆրանսիայում, բայց ինձ համարում եմ 100% ֆրանսիացի և 100% հայ:

Հայաստանն իմ մէջ է, և ոչ ոք չի կարող ինձ խանգարել այն պաշտպանել. Սենատում և Ազգային ժողովում, Ֆրանսիայում, մենք բանաձեւեր ենք ընդունելու Հայաստանին և Արցախին աջակցելու և Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։

Այսօր արդէն Սենատը հրապարակել է բանաձևի նախագիծը, որում ներառուած է նաև Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտութեան դրոյթը:

Պայքարը շարունակւում է։ Մեր և մեր երեխաների ապագայի անունից մենք պէտք է դիմադրենք, ցոյց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք, Արցախի հետ, յանուն Հայաստանի ու Արցախի անվտանգութեան: Կոչ եմ անում շաբաթ օր ժամը 15.00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում», - նշել է ֆրանսահայ գործիչը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ