Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները քննարկվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում։
Կրեմլը հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։
Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Սոչիում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով բանակցությունները։ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի բանակցություններից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը