Նիկոլ Փաշինյանի հետ չկա շանս, մեր բանակցություններում՝ կլինի Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Պեկին, ներկայացված չէ հայկական շահն ու հայկական օրակարգը: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Չկան եռակողմ բանակցություններ, դրանք առանց Հայաստանի Հանրապետության են: Էդ մարդը չի բանակցում իմ և ձեր անվտանգության, Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բանակցում է սեփական իշխանությունը պահելու, երաշխիքների մասին:
Հետևաբար, սպասումներ ունենալ իմանալով, որ բանակցողը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրողն է, ում թշնամական երկրի ղեկավարը դիմում է հարբեցող ծաղրածուով, այստեղ է, որ դու չես կարող որևէ սպասում ունենալ այն բանակցություններից, որտեղ քո գլխավոր դեմքը ներկայանում է Նիկոլ Փաշինյանի տեսքով»:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին, Քրիստինե Վարդանյանը նշում է. «Բայրաքթարն իմ սուրճի բաժակում պետք է պայթի՞, ես մի օր պետք է տեսնեմ գերիների կադրերո՞ւմ, որ խելքի գամ, որ դրանից հետո դուրս գամ հանրահավաքի: Էլ ինչ պետք է լինի, որ ես դուրս գամ հանրահավաքի, ինչ պետք է լինի, որ մինչև հիմա չի եղել, որ դուրս գամ և ասեմ, որ այսպես շարունակվել չի կարող: Երբ հարցնում են՝ ինչո՞ւ մասնակցել, ես հակառակ հարցը տամ՝ իսկ ինչո՞ւ պետք է չմասնակցեմ, կա՞ որևէ մի պատճառ, որը խանգարում է հանրահավաքին մասնակցելուն»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը