ՔՊ-ի նշանակած 4-րդ Պնախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին ՀՀ տարածքներ կորցնելով` հասկանում է, որ կապիտուլյանտի կառավարությունում Պնախարար լինելն չարիք է և մեղմ ասած, գլուխ գովելու բան չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ազգակործանման արդյունքների ամփոփման ՔՊ համագումարում, ՊՆախարարը ելույթ է ունենում ավելի քան 10 րոպե և ոչինչ չի ասում ՀՀ պաշտպանունակության, Բանակի և անվտանգության մասին: Իշխող ուժի քաղաքական միջոցառման հաշվետու ելույթում Պնախարարը չի խոսում իր բուն պարտականություններից ու պատասխանատվությունից:
ՔՊ-ի նշանակած 4-րդ Պնախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին ՀՀ տարածքներ կորցնելով` հասկանում է, որ կապիտուլյանտի կառավարությունում Պնախարար լինելն չարիք է և մեղմ ասած, գլուխ գովելու բան չունի: Ուստի համարել է, որ անիմաստ է այլևս չեղած բաներից, այսինքն` անվտանգությունից ու պաշտպանությունից խոսելը:
Փոխարենը ինչպիսի՜՜՜ հրճվանքով էր խոսում ՏԻՄ ընտրություններից, մոռանալով հիշեցնել, ընդդիմադիր հաղթողներին կալանավորելու կամ ընտրությունների արդյունքները միտումնավոր տապալելու ջանքերի մասին:
Հ.Գ.
Ի միջ այլոց, Նիկոլի բոլոր չորս Պնախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով: Ցավոք, ուրիշ ոչ մի բանով չեն հիշվելու բանակաշինության պատմության մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը