Փակ, գաղտնի քվեարկություն է լինելու, և մի շարք հարցեր պետք չէ, որ լուսաբանվեն, կլուսաբանվեն այնքան, ինչքան որ անհրաժեշտ է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու է համագումարը փակ լրագրողների համար:
«Զուտ աշխատնքային պրոցեսներ կան այսօր և կարծում եմ, որ կուսակցության ներսի աշխատանքային պրոցեսները պարտադիր չէ, որ միշտ լուսաբանվեն: Կլուսաբանվեն պաշտոնապես կուսակցության լրտվական միջոցներով: Հիմա ձեզ, որ թույլ տանք մտնել, դուք կոնկրետ մասնակցություն եք ունենալու աշխատանքային պրոցեսներում, հետևելն արդեն մասնակցություն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը