28 10 2022

Մեզ համար անընդունելի է վաշինգոնյան փաստաթուղթը․ Սեյրան Օհանյան



Լազարեւյան ակումբում առաջին անգամ մասնակցություն ունեցած Սեյրան Օհանյանն այսօր իր ելույթն սկսել է Պետդումայի հայամետ պատգամավոր Կոստանտին Զատուլին ուղղված խոսքով։ Նա իր ղեկավարած ԱԺ ընդիմադիր Հայստան դաշինքի անունից իր խորին երախտիքն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ղարաբաղյան կոնֆլիկտին այդքան խորքային տիրապետելու և Արցախի կարգավիճակի հարցն  մշտապես բարձրացնելու և ըս այդմ հայերին օժանդակելու համար։ Պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր գործիչ Սեյրան Օհանյանը կարևորել է գեոքաղաքական և անվտանգության ներկայիս լարվածության  պայմաններում տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ քննարկումները՝ Զատուլինի համակարգած Լազարևյան ակումբի այսօրվա լայնամասշտաբ ֆորմատում։

 «Հայաստանում Հայաստնում և Արցախում այս օրերին ծավալվող արագ գործընթացները ավելի ակտուալ են դարձնում մեր ապագայի համար այսպիսի քննարկումները, որոնց առանցքում մեր դաշնակցակին հաաբերությունները պիտի լինեն՝  ՌԴ-ի հետ միասին։ Պատմական փաստ է, որ մեր աշխարհագրական դիրքը՝ եվրոպայի և ասիայի շփման կետում,  19-րդ դարից տարբեր շարժառիթներով՝ շահերի բախումների պատճառով և տարանցիկ փոխադրումների՝ միշտ դոմինանտ և գլխավոր խաղացող է համարվել այստեղ Ռուսատանը, ուստի և հայերի ճակատագրում ռուս դաշնակցի և քրիստոնյա ռուս ժողովրդի հետ ջերմ  շփումները  դարավոր պատմություն ունեն»։ Նրա խոսքով՝ ռուս-հայկական հարաբերությունները բոլոր իշխանություն ների օրոք ներդաշնակ են եղել, և ռազմատնտեսական ոլորտից  մինչև մշակութային , մարզական ոլորտներում գործակցային ՝ փոխօգնության  հարաբերություններ են եղել։ Հիմա փորձում են քննարկել-քննադատել մեր դաշնակցաին գործընկերությունը՝ Խորհրդային կարգերի կառվարման շրջանում՝ մի շարք թերություններով հանդերձ, բայց փաստն այն է, որ անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո  բոլոր երկրների շարքում Հայաստանի հետ փայլուն և կայուն հարաբերություններ մնացին և դա Հարավային կովկասում արդյունավետորեն ծառայեց մեր անվտանգային ռիսկերի ու ատերազմների ժամանակ՝ շահավետորեն։ ֆիդայական շարժման ժամանակ երբ մեր բանակը նոր նոր էր ձևավորվում, Արցախի ազատագրական պայքարում Սեյրան Օհանյանն ընդգծել է ռուսական կողմի աջակցությունը։ Եվ այսօր Արցախի շուրջ ծավալվող գործընթացներում   նախկին ուժային նախարարը լուրջ  մտավախություն ունի, որ արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում, ուստի գտնում է, որ Հայստանի գործող իծխանությնա շուրջ համախմբումը սխալ կլինի։

«ՌԴ տեսակետը հույս է ստեղծում, որ Արցախի հարցի լուծմանը կարող ենք անդրադառնալ հետագայում»,– ասաց Օհանյանը` ի հակադրություն նշելով, որ վաշինգտոնյան կարգավորման տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է մեկընդմիշտ։

Այս տեսակետից «Հայաստան» դաշինքի համար ԱՄՆ առաջարկն անընդունելի է։

 «Մեզ համար անընդունելի է վաշինգոնյան այդ փաստաթուղթը, որի մեջ, Ադբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, մեծ քար է նետվում Արցախի ճակատագրի վրա, և Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում։ Այստեղից էլ այն մեծ վտանգը, որ Արցախը կարող է հայաթափվել և զրկվել պատմական տարածաշրջանում ապրելու իր հազարամյան իրավունքից»,– ասել էՍեյրան  Օհանյանը։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ