ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի վերջին․ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ՝ ամփոփելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ այսօր կայացած արտահերթ նստաշրջանը։
«Առաջիկա մի քանի օրերին կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը։ Կողմերը հասկացան, որ հարցը լրացուցիչ կքննարկվի նոյեմբերի վերջին նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում», - նշել է Ամբրասեւիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը