Պուտինը Արցախի հարցի վերաբրայլ ասեց այն, ինչ մեծ հաշվով հայտնի էր, նորություն չէր, հիմնական նորությունն այն էր, որ ռուսական տարբերակում այժ առաջարկվում է Արցախի հարցը դնել մի կողմ, հետո անդրադառնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի ելույթին:
«Հիմնական քարոզչական թեզն այն է, որ ասում են եկեք Ռուսաստանից անջատվենք, քանի որ մտերմացել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսինքն դու այդ երկու պետություններին համարում ես թշնամի: Ստացվում է, որ ՌԴ-ին քշելով, դու մնում ես թշնամիների հետ մենակ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը