27 10 2022

Արցախը փորձելու է լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստանալ ՌԴ-ից․ Տիգրան Աբրահամյան



«Այս փուլում Արցախի տարբեր պատվիրակությունների այցերը Մոսկվա պայմանավորված են բանակցային գործընթացի սեղանին առկա տարբեր նախագծերի կամ փաստաթղթերի առկայությամբ, որովհետև այն հայտարարությունները, որոնք հնչում են այդ փաստաթղթերի մասով, ոչ միայն սպառնալիք են Արցախի հանրապետությանը , այլ և ֆիզիզկական գոյության սպառնացող վտանգ են»,-այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։   Նրա խոսքով մամուլում շրջանառվող վտանգավոր հայտարարությունները, Արցախի հանձնման հետ կապված, համապատասխանում  են իրականությանը։

«Այն համատեքստում , երբ Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից  բնական է,  որ Արցախը փորձելու է  լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստանալ առաջին հերթին Ռուսաստանից»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ