ՀՅԴ ԳՄ ներկյացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատռգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Նիկոլի և նրա թիմակիցների քաղաքականությունն ի սկզբանե պարզ էր՝ խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգի անվան տակ թշնամուն հանձնել Արցախը, Սյունիքն ու ընդհանրապես ողջ Հայաստանը:
Այն, ինչի մասին զգուշացնում էինք ամիսներ առաջ, այսօր արդեն փորձում են իրականություն դարձնել: Նիկոլի վարչախումբը բացահայտ սպասարկում է թշնամու շահերը և պատրաստվում Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել:
Դավաճանական այս ծրագրին է, որ պետք է կանխենք համատեղ ուժերով ու կանխելու ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը