25 10 2022

Վաշինգտոնյան տարբերակը շատ պարզ է՝ հանձնել Ղարաբաղը և դուրս բերել ՀՀ-ից ռուսական զորքը. Սեմյոն Բաղդասարով



Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք վաշինգտոնյան տարբերակում ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է որպես ամերիկամետ գործիչ: Այս մասին Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

«Այդ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել արդեն մինչև տարեվերջ: Օրեր առաջ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայկական Հանրային հեռուստաընկերության եթերում ասում է, որ Ռուսաստանը պարտվելու է պատերազմում, դուրս է գալու տարածաշրջանից, նա ասում է, որ այսօրվա թուրքը փոխվել է, չպետք է նրանից վախենալ: Հենց այս ֆոնին պետք է դիտարկել այդ Վաշինգտոնյան տարբերակը: Այդ տարբերակը ենթադրում է հանձնել Ղարաբաղը, որից հետո էլ բարձրանալու է ռուս խաղաղապահների դուրս բերման հարցը: Հետո էլ արդեն պարզ է ինչ է լինելու, ռուսական ռազմաբազան դուրս պետք է գա Գյումրիից և առհասարակ ռուսական բանակը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ