Այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը:
Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք», - ասաց նա:
Հիշեցնենք, որ մինչև հեղափոխությունը Փաշինյանը խոստանում էր վերացնել դրանք առհասարակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը