18 10 2022

Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում հայաստանյան ԶՈՒ-ն որևէ վերահսկողություն չունի Արցախի նկատմամբ․ պատգամավոր

Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում հայաստանյան ԶՈՒ-ն որևէ վերահսկողություն չունի Արցախի նկատմամբ․ պատգամավոր

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայաստանյան զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքներում չունեն և դա փաստ է։ Այս մասին ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների և ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հետպատերազմյան շրջանում Հայաստանը Արցախին տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն Արցախին և շարունակելու է տրամադրել, սակայն ես կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը հավասարեցնել ռազմական և անվտանգային երաշխքիների հետ։ Այս առումով պետք է ընդամենը արձանագրել, որ այո, ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- ասաց Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է գործընթացին, ԱՄՆ-ի և ընդհանրապես միջազգային հանրության ներգրավվածությանը, Աղաջանյանն ասաց, որ կարևորում են տվյալ հարցում միջազգային հանրության ներգարվվածությունը, ինչը դիվանագիտական ջանքերի արդյունքում պետք է դառնա խորը և համապարփակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ