ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երեկվա հակառուսական հայտարարությանը, և առհասարակ՝ հայ-ռուսական բարեկամական հարաբերության մեջ սեպ խրելու ցանկացած փորձին , ասաց․
«Ուզում եմ կոչ անել ողջ ժողովրդին լինել իմաստուն, ցանկացած հայ չպետք է ունենա հակառուսական կամ, հակառակը, հակաամերիկյան կեցվածք․ 3 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում և այն ապուշը, որ հակառուսական կարծիքներ է հայտնում չի մտածո՞ւմ մեր հայրենակիցների մասին , որ կարող է այդ կապը կտրվել։ Նույնն էլ հակաամերիկյան կարծիքների պարագայում, երբ 2 միլիոն հայ կա ԱՄՆ-ում։ Ռուսատանը մեզ համար եղբայրական երկիր է, դրա համար մենք չենք տեսնում այլընտրանք ռուս խաղաղապահներին , բայց դա չի նշանակում, որ դեմ ենք արևմուտքին։ Արևմուտքն էլ թշնամի չէ մեզ համար, որովհետև մենք ունենք Սփյուռք և լավ կլիներ նույն ժողովրդավարական արևմուտքը հայտարարեր, որ չի տեսնում ժողովրդավարական Արցախը՝ տոտալիտար Ադրբեջանի կազմում»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը