13 10 2022

Մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն․ Վահան Քերոբյան



Աշխարհի բոլոր երկրների համար բնակչությանը պարենով ապահովելու և ընդհանրապես պարենային անվտանգության հետ կապված խնդիրները տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն են։ «Հայաստանի ագրոպարենային համակարգերի հիմնախնդիրներն ու հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը

«Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը պարենային անվտանգության առումով հնարավորություն է տալիս ուշադրության կենտրոնում պահել մարդու հիմնական կարիքը՝ սնունդը։ Մենք սիստեմավորված ձևով մշակում ենք պարենային անվտանգության ռազմավարությունը, որի արդյունքում պետք է այնպես անենք, որպեսզի մեր երկրի բնակիչները կարողանան բավարար չափով և ճիշտ սնվել, այո՛, պարենային անվտանգության ամենակարևոր խնդիրներից մեկը նաև ճիշտ սնվելու խնդիրն է, որովհետև մեր բնակչության, մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն, և այդ ընտանիքներում սխալ գիտելիքի և սխալ սնուցման պատճառով երեխաները թերսնուցվում են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ