13 10 2022

Մակրոնը և Փաշինյանը ՌԴ-ի մասին նույն կարծիքին են

Մակրոնը և Փաշինյանը ՌԴ-ի մասին նույն կարծիքին են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն հրահրելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
«Ի՞նչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին։ 5 000 ռուս զինծառայողներ այնտեղ են գտնվում իբր սահմանի պաշպանության համար, սակայն ռուսներն օգտվեցին այդ հակամարտությունից, խաղացին Ադրբեջանի օգտին Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որը ժամանակին նրանց համար մտերիմ երկիր էր։ Դուք տեսնում եք, թե ի՞նչ է կատարվում? Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը։ ՌԴ-ն ցանկանում է քաոս ստեղծել Կովկասում, որպեսզի ապակայունացնի մեզ բոլորիս», - հայտարարել է Մակրոնը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն էլ համարում էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն է տեղի ունեցել Ռուսաստանի թույլտվությամբ և համաձայնությամբ։ Այդ մասին նա մի քանի անգամ հայտարարել է պատգամավոր եղած ժամանակ՝ 2016 թվականին։ 2020 թվականի հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ էլ Yerevan.Today-ի հարցին ի պատասխան հայտարարեց, թե ինչ-որ ասել է 2016 թվականին, դա մինչև հիմա էլ իր ֆեյսբուքյան էջից չի հանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ