Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում, քննարկել, թե ինչ պետք է անել դրանց շուտափույթ իրագործման համար։
Այս մասին Աստանայում՝ ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։
«ՀԱՊԿ –ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը», - հայտնել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Արարատ Միրզոյանն իր հերթին հանդիպմանը նշել է, որ Եվրամիությունը որոշում է կայացրել փաստահավաք առաքելություն (fact-finding mission) ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը