11 10 2022

Մի օր էլ կարող են Սյունիքից, Շիրակից ու այլ մարզերից հրաժարվել. Վիգեն Հակոբյան



Ես չեմ կարծում, որ այդ խոսակցությունները լուրջ են, դրանք զուտ արտաքին գործընկերների հետ օրակարգ  ձևավորելու համար է: Ընդամենը ֆոնային խոսակցություններ են ինչ-որ աշխարհաքաղաքական առևտրի մեջ մտնելու համար: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ խոսակցություններին և կառույցից ՀՀ իշխանությունների դժգոհություններին:

«Այդ դժգոհությունները Հայաստաի համար լավագույն դեպքում կարող են հանգեցնել նրան, որ այդ կառույցը, որն ապրիորի հասկանալի է, որ որևէ ռազմաքաղաքական գործություններ անող կառույց չէ, լավագույն դեպքում քաղաքական ինչ-որ գործառույթներ կարող է իրականացնել, ինչն էլ անում է:

Եվ, եթե դուք լսում եք այն երկրների ղեկավարներին, ովքեր ՀԱՊԿ-ի հիմնադիրներն են, տվյալ դեպքում Վլադիմիր Պուտինին, ապա ՀԱՊԿ-ն իր գործը կատարել է՝ դադարեցրել է հակամարտությունը սահմանին: Այսինքն ՀԱՊԿ-ն ուղղակիորեն հասկացնում է, որ ռազմական առումով հույս դնել իր վրա պետք չէ, և դա Հայաստանի իշխանություններն ի սկզբանե էլ հասկանում են, ուղղակի փորձում էին ՀԱՊԿ-ին անհրամար վիճակի մեջ դնել, որպեսզի կարողանան քաղաքական այսպիսի օրակարգով հանդես գալ՝ կառույցի պիտանելիության մասին, հնարավոր դուրս գալու մասին և այլն»:

Հարցազրույցը՝ տեսանյութով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ