10 10 2022

Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ուզում եմ դա հասկանալ․ արցախցի պատգամավոր

Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ուզում եմ դա հասկանալ․ արցախցի պատգամավոր

«Պրահայի հանդիպումից հետո արցախցիները պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը, ինչպես իրենք են ասում, ելնի և պատասխան տա,  նաև՝  իր դիրքորոշումը հստակ արտահայտիտվյալ փաստաթղթի ու  Ալիևի հայտարարությունների վերաբերյալ․ հիմնական պահանջը դա է»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց  Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վերջին երկու օրվա ընթացքում  սկիզբ առած ինքնաբուխ հանրահավաքներին։ 

Հարցին, ըստ որի՝ Արցախից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան՝ բանակցելու որոշակի հարցերի շուրջ,հետևաբար  Փաշինյանի հնարավո՞ր է հույս կապել, մեր զրուցակիցն ասաց․«Ես հիմա էլ նույնն եմ ասում, պարզապես առաջին հայտարարությունից հետո, երբ Արցախի խորհրդարանական պատվիրակությունը եկավ ու հանդիպեց Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի,  խորհրդարանական խմբակություններիհետ նրանք վստահեցրեցին, որ Արցախի ճակատագիրն ացախցու ձեռքում է, և Հայաստանը պարտավոր է սատար կանգնել արցախցու որոշմանը, իսկ մեր որոշումը՝ Արցախի ԱԺ-ի ապրիլին 14-ին միաձայն ընդունած որոշման մեջ է, որն ուղենիշ է Արցախիիշխանության բոլոր թևերի համար և Հայաստանի իշխանություններն էլ, համեյան դեպս, որևէ բան չեն ասել այդ աումով, բայց ասելը մի բան է, անելը՝ ուրիշ բան։ Նիկոլ Փաշինյանի նման մարդը , որն առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր բաներ է ասում , շատերը հարցնումեն՝  ինչո՞ւ է այդպես ասել, հավատացեք որևէ բանական մարդ չի կարող Փաշինյանին մեկնաբանել, թե  ինչո՞ւասաց և այլն։ Ինքը պարզապես  դավադիր ծրագիր է իրականացնում և գնում է մինչև վերջ, մինչև՝ Արցախի ու Հայաստանի կործանում»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Հայաստանի  իշխանավորների՝ «Արցախը  պահելու ռեսուրս չունենալու» վերաբերյալ պնդումներին, Արթուր Մոսիյանը պատասխանեց․ «Իրենց կառավարության ծրագրում, որով Հայաստանի ժողովրդին խաբել են,   գրված է ու ասել են,  որ տեր են Արցախի, արցախցիների անվտանգությանը և  այլն, հիմա ասում են, որ չունեն այդ ռեսուրսը․  եթե չունեն այդ ռեսուրսը թող գնան տուն, գան մարդիկ, ովքեր ունեն այդ ռեսուրսը, հնարավորությունը և ամենակարևորը՝ ցանկությունը»։

Պրահայում հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի վարչապետն ասում է, որ իր համար կարևորը Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրն է։ Արդյո՞ք  նման հայտարարությամբ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս․ մեր այս հարցին արցախցի պատգամավորը պատասխանեց․ «Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ուզում եմ դա հասկանալ։ Վստահ ե՞ք, որ նա տեր է կանգնելու Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրին, այսինքն՝  Հայաստանի մեր հայրենակիցները վստա՞հ են դրանում։ Դա  բառախաղ է, կկվի պատմության նման է  անում , կարծում  է ՝ օրական մի շրջան տալով  կարող է իր աթոռը Երևանում պահել,  իրեն մենակ դաէ  հետաքրքրում»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ