07 10 2022

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ԱՊՀ տարածքում հակամարտությունները լուծելու համար․ Պուտին

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ԱՊՀ տարածքում հակամարտությունները լուծելու համար․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում հակամարտությունները լուծելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կքննարկենք ԱՊՀ տարածքում անվտանգության հետ կապված խնդիրները։ Չէ՞ որ, բացի Ուկրաինայից, որտեղ իրոք ողբերգական իրադարձություններ են ծավալվում, ցավոք, հակամարտություններ են ծագում նաև հետխորհրդային տարածքի այլ՝ մոտ պետությունների միջև։ Դա, անխոս, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում»,- մասնավորապես, ասել է Պուտինը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ