Ավելի բարդ է ասել, թե Նիկոլ Փաշինյանի որ արտահայտությունը վտանգավոր չէ, քան մանրամասն նկարագրել նրա բոլոր վտանգավոր արտահայտությունները: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը:
«Մենք խոսում ենք մի անձի մասին, ով ի սկզբանե հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է զրոյական՝ իր սկզբնական կետից, դրանից առաջ դեռ ընդդիմություն եղած ժամանակ հայտնում էր, որ գալիս է Ղարաբաղի կապիտուլյացիան կանխելու համար: Հետագայում ինչպես տեսնում ենք անընդհատ շահարկվում է, որ այ, հանձնել էր առաջին, երկրորդ կամ երրրորդ նախագահը և տպավորություն է ստեղծվում, որ նա եկել է բոլորին ներկայանալու, թե իր պաշտոնը ստանձնելու ժամանակ ամեն ինչ կանխորոշված էր և ինքը ստիպված է այդ ամենին գնալ:
Ինքն իրեն անընդհատ հերքում է, և դա լուրջ չի կարող լինել, ու որևէ միջազգային բանակցող թե Հայաստաի դաշնակիցները, թե թշնամիները չեն կարող երբևէ լուրջ պայմանավորվածությունների գնալ իր նման չկողմնորոշված անձի հետ, ով կարող է սկզբում հայտարարել, ներկայանալ որպես փրկիչ, զրոյական կետից մեկնարկող, հետո էլ բարդել տարբեր անձանց վրա որոշակի պատասխանատվություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը