05 10 2022

ՔՊ պատգամավորները վաղ թե ուշ պատասխան են տալու ադրբեջանամետ հայտարարությունների համար. Գեղամ Նազարյան



Վտանգավոր է, որ ՔՊ պատգամավորները շարունակաբար կրկնում են այն մտքերը, որոնք առաջ է տանում Ադրբեջանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Իրենք պետք է ներողություն խնդրեն այդ բոլոր հայտարարությունների համար, քանի որ վաղ թե ուշ քննչական մարմիններին բացատրություն են տալու, թե ինչու էին նման ջանասիրությամբ առաջ տանում Ադրբեջանի շահերը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ