03 10 2022

Ճակատագրի հեգնանքը․ Ավետիք Իշխանյանի գրառումը

Ճակատագրի հեգնանքը․ Ավետիք Իշխանյանի գրառումը

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Աշխարհում կան ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ։ Բնականաբար բոլոր երկրներն ունեն ղեկավարներ՝ միապետ, նախագահ, վարչապետ, առաջնորդ, գլխավոր քարտուղար և այլն։ Այդ ղեկավարները, որպես կանոն լինում են հաջողակ և անհաջողակ, ապիկար և երբեմն դավաճան։ Շատ երկրներ, հատկապես միմյանց հարևան երկրները, որպես կանոն ունենում են լուրջ հակասություններ, հաճախ՝ թշնամական։ Այս երևույթը բնորոշ է հատկապես մեր տարածաշրջանի համար։ Գաղտնիք չէ, որ մեր հարևաններից երկուսը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեր ոխերիմ թշնամիներն են։ Այսօր, երբ ոչ միայն մեր տարածաշրջանն է եռում, այլև ողջ աշխարհը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին, ճակատագրի հեգնանքով, իմ կարծիքով աշխարհի ամենահաջողակ, իր երկրի շահերը հեևողականորեն առաջ տանող քաղաքական գործիչը մեր թշնամի Թուրքիայի նախագահն է, իսկ ամենաապիկար, ավելին՝ դավաճան ղեկավարը Հայաստանի վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ