Անժելա Նալբանդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դե չէէէ... Չկա սենց բան
Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսի ժամանակ հարց է հնչում, թե արդյոք պետք է Նիկոլ Փաշինյանին ՀՈւՄԱՆԻՏԱՐ միջանցք տալ, որպեսզի նա հեռանա: Նախագահ Քոչարյանն էլ ասում է, որ եթե հեռանալու գինը դա է, ապա, այո, պետք է տալ:
Երեկվանից իշխանական քարոզիչները, ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ, օվերտոնի պատուհան են բացել, թե բա Քոչարյանը պատրաստ է ՄԻՋԱՆՑՔ տալ:
Էդ էլ հերիք չէր, Քոչարյան Անդոն էսօր ԱԺ-ում վստահ տոնով լրագրողներին ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը շատ վտանգավոր բաներ էր ասում երեկ, թե իշխանության գալու համար պատրաստ է միջանցք տալ:
Չէէէ, ո՞վ են սրանք: Ո՞նց կարելի ա էս աստիճան տմարդ ու տգետ լինել:
Հատուկ Անդրանիկ Քոչարյան & CO-ի համար տեղադրում եմ հարց-պատասխանի հղումը, տվեք նորից թող լսեն ու եթե էլի չհասկանան ինչ է ասում Նախագահը, ասեք թող մի բուռ հող ուտեն, մեռնեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը