Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի հիման վրա ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Ազարյանը կշարունակի կատարել միության նախագահի պարտականությունները, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը հայտնեց, որ Ալեքսանդր Ազարյանը շարունկում է մնալ Դատավորների միության նախագահ։
«Դատավորների միության կանոնադրությամբ՝ դատավորի լիազորությունների դադարեցումը չի նշանակում Միության անդամակցության դադարեցում: Միության կանոնադրության համաձայն՝ Ալեքսանդր Ազարյանի հետագա պաշտոնավարման հարցում որևէ արգելող հանգամանք առկա չէ», - նշեց Առաքելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը