19 09 2022

Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը



Հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում է, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունացմաամբ,թուրք-ադրբեջանական ագրեսիայով , նորանոր պատերազմով և այլ մարտահրավերներով։Այս մասին  տեսաուղերձով հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ցանկանում է բաց կերպով ներկայացնել ժողովրդին իրավիճակն ու անելիքները։
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիներից ստացել է շուրջ 150 հարց։

«Ոչ միայն Արցախի , այլև  ՀՀ ունի անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է ։ Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին , որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։ Այդ վտանգի կանխումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով»,- ասաց Հարությունյանը։

ԱՀ նախագահը անդրադարձել է նաև անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու ներքին կյանքին առնչվող հիմնական հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ