«Ցավոք սահմանային միջադեպեր պատահում են», իսկ սահմանին վերջին իրադրությունը ուղեկցվել է երկու կողմերից բազմաթիվ զոհերով, սակայն «կարևորը հաջողվել է կայունացնել իրադրությունն ու այն վերադարձնել խաղաղ ճանապարհ»․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Տեղեկությունը, որն այժմ ստանում եմ տեղից, այն է, որ արդեն երկու օր է իրադրությունը կայուն է, այժմ կարևոր է, որ չփչացնենք հարաբերությունների կարգավորման գործընթացն ու շարժվենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը ողջունել է Ռուսաստանի ջանքեր՝ նաև եռակողմ հանձնաժողովի կազմում։
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, և մենք կանենք հնարավորը, որպեսզի իրադրությունը Կովկասում կայուն լինի»,-ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը