ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատանքներ են կազմակերպվել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ:
«Դրա համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները եւ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 09-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում։ ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը և բարձր է գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը շփման գծում հրադադարի պահպանման գործում:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները:
Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- ասված է հայտարրաությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը