10 09 2022

Ալեն Սիմոնյանը կամ ցինիկաբար ստում է, կամ հիշողության էական կորուստ ունի․ Արսեն Բաբայան

Ալեն Սիմոնյանը կամ ցինիկաբար ստում է, կամ հիշողության էական կորուստ ունի․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ալեն Սիմոնյանը երեկ հայտնել է, թե ընդդիմությունը 2021-ի արտահերթ ընտրությունները չի վիճարկել:

Այս առնչությամբ 2 նկատառում ունեմ.

1) Ալեն Սիմոնյանը կամ ցինիկաբար ստում է կամ հիշողության էական կորուստ ունի:
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդդիմության կողմից վիճարկվել է սահմանադրական դատարանում: Այդ մասին կա ՍԴ որոշումը: Դատաքննությունը տևել է 6 կամ 7 օր, որն ամբողջությամբ հեռարձակվել է նաև հանրայինի եթերում:

2) Խորհրդարանական 2017 թվականի ընտրությունները, որի հաղթողն էր ՀՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանը չի վիճարկել: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ այդ ընտրությունների արդյունքները լիարժեք արտացոլում են քվեախցիկում յուրաքանչյուր ընտրողի կատարած ընտրությունը: Հայտարարվածն առկա է ինտերնետում, Ազատության եթերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ