09 09 2022

Իմպիչմենտի գործընթացը պետք է սկսենք ճիշտ ժամանակին. Իշխան Սաղաթելյան

Իմպիչմենտի գործընթացը պետք է սկսենք ճիշտ ժամանակին. Իշխան Սաղաթելյան

Որպես վարչապետի թեկնածու չեմ բացառում ու չեմ պնդում Իշխան Սաղաթելյանին, Ռոբերտ Քոչարյանին, Էդգար Ղազարյանին, Ավետիք Չալաբյանին, Հայկ Մամիջանյանին, Արամ Վարդևանյանին, Արման Թաթոյանին։ Սակայն մինչև այս պահը որևէ մեկի թեկնածությունն անվանական չենք քննարկել։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը չպետք է լինի ձևական։ Դրա համար անհրաժեշտ է հասարակական լայն ճնշում։ Ամենակարևորը այդ պահը հասունացնելն է։ Վարչապետի թեկնածուի հարցը չենք քննարկել, բայց քննարկել ենք այն չափանիշները, որ պետք է ունենա թեկնածուն և կառավարության կազմը։

Այն կուսակցականացված չպիտի լինի, չպիտի լինի մեկ անձի կառավարություն, պետք է լինի արժանիների կառավարություն։ Թեկնածուի ընտրության հարցում պետք է անմիջական մասնակցություն ունենա ժողովուրդը։

Մեխանիզմները շատ են՝ սկսած փրայմերիզից մինչև ներկայացուցչական համաժողով, որին կմասնակցեն հասարակության, այդ թվում Սփյուռքի ներկայացուցիչներ։ Իմպիչմենտի գործընթացը պետք է սկսենք որքան հնարավոր է շուտ, բայց ճիշտ ժամանակին»,- ասել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը ԱԺ-ում սկսելու համար ընդդիմությանը պակասում է 18 ստորագրություն։ Համաժողովրդական լայն ճնշման տակ ստիպելու են ՔՊ-ական պատգամավորներին միանալ գործընթացին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ