Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է Թուրքիայի և Հունաստանի փոխադարձ սադրանքների պատճառով, որոնք իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության և ռազմանավեր են ուղարկել հակամարտության գոտի։
Հերթական էսկալացիայի համար խթանը է հանդիսացել Կիպրոսի հարավային ափերի մոտ Միջերկրական ծովի շելֆում նավթի և գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը։ Իրավիճակն ավելի սրվեց դեպի Եվրոպա գազատարի կառուցման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր այս տարվա հունվարին Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի կողմից։
Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա՝ կազմված Հունաստանից, Եգիպտոսից և Ֆրանսիայից, որին լռելյայն միացել է նաև Իսրայելը։ Եվրամիությունը փաստացի բռնեց Հունաստանի կողմը, որն Անկարային դրեց անբարենպաստ դիվանագիտական և աշխարհաքաղաքական դրության մեջ։
Որոշ չափով հակամարտությունը ձեռնտու է Էրդողանին, քանի որ այն շեղում է հասարակության ուշադրությունը ծանր տնտեսական խնդիրներից և ընտրություններից առաջ կոնսոլիդացիայի հնարավորություն է տալիս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը