Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով, և այս ճանապարհով հաջողության կարող ենք հասնել բացառությամբ մի դեպքում համաժողովրդական լայն ճնշման միջոցով։ Որպեսզի ԱԺ-ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն՝ 36 ստորագրություն։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները դե ֆակտո ունեն 35 մանդատ։ Խորհրդարանում բուն պաշտոնանկության համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամավորի ձայն։ Այս մասին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև նշեց, որ պաշտոնանկության համար անհրաժեշտ է Սահմանադրությամբ նախատեսված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր և վարչապետի թեկնածու։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը