02 09 2022

Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար․ Սաղաթելյանը՝ իրավապահներին



Ցավոք, Հայաստանում չկա որևէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, ընդ որում այդ սուբյեկտը չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում. այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով հանդերձ «Դիմադրություն» շարժումն է և այս հրապարակը։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև անդրադարձավ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին գործելաոճին. «ԱԱԾ պետ Արմեն Աբազյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան՝ դուք այսօր Նիկոլի իշխանության միակ պահապանը և հենարանն եք, դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար, դուք եք այն մարդիկ, ովքեր հետեւողական խոչընդոտել եւ խոչընդոտում են «Դիմադրություն» շարժման ընդլայնումը՝ ձեր բռնաճնշումներով, բանտարկություններով, հետապնդումներով։ Ամեն օր փորձում եք ճնշել մարդկանց՝ պահելով Նիկոլի իշխանությունը։ Դուք չեք կարող ասել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք մի դավաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տվեք այդ ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ