31 08 2022

Չեմ կարողանում հասկանալ կալանավորման ֆետիշացումն ավարտ ունենալու է, թե ոչ. Արամ Վարդևանյան

Չեմ կարողանում հասկանալ կալանավորման ֆետիշացումն ավարտ ունենալու է, թե ոչ. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Միքայել Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդման մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել.

Քննչական կոմիտեի հայտարարությունից ուղղակի բխեցվում է, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը էպիզոդը հանրությանն այլևս հասանելի են: Դրա հասանելիության, այլևս պետական գաղտնիք չլինելն ապահովել է քննչական կոմիտեն:

Ի դեպ նման տեղեկություններ դեռևս որևէ պետական մարմին չէր հրապարակել: Հետաքրքիր է բոլոր այն ներկա կամ նախկին զինվորականները կամ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների վերաբերյալ տեղեկություն ունեցողները որոնք մինչ օրս չեն խոսում, չեն պատմում, չեն հերքում կամ հաստատում` ինչ արդարացում են գտնելու:

Հրապարակված ՔԿ հայտարարությունից, ձևակերպումներից կարելի է փաստել, որ կամ Արզումանյանի նկատմամբ պարզապես ապօրինի հետապնդում է, թիրախավորելու, «մեղավոր նշանակելու» նպատակով, կամ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, որոնց մեծ մասը մինչ օրս պաշտոնավարում է պետք է քրեական հետապնդում սկսվի: Միաժամանակ ասել եմ ու էլի կասեմ չեմ կարողանում հասկանալ կալանավորման ֆետիշացումն ավարտ ունենալու է, թե ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ