Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու #հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։
Նախևառաջ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` #Ռուսաստան, #ԱՄՆ, #Շվեյցարիա և այլն։ Նման օրինակներ ունենք, չնայած #Ադրբեջան/ն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։
Բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է #Արցախ/ին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ #հայաթափում, #կործանում և #ցեղասպանություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը