29 08 2022

ՊՆ-ի առաջարկը կործանարար է Բանակի և, որպես ուղիղ հետևանք, Երկրի համար․ հայտարարություն

ՊՆ-ի առաջարկը կործանարար է Բանակի և, որպես ուղիղ հետևանք, Երկրի համար․ հայտարարություն

Հաշվի առնելով մեր առջև կանգնած մահացու մարտահրավերները՝ բյուջե 24 մլն ՀՀ դրամ վճարելու դիմաց զինծառայությունից վաղաժամկետ արձակվելու ՊՆ-ի առաջարկը կործանարար է Բանակի և, որպես ուղիղ հետևանք, Երկրի համար, քանզի այն զրոյացնելու է հասարակության առանց այն էլ նվազ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ վիճակն, օրինականացնելով և արմատավորելով «փողով բանակից ազատվելու» մոտեցումը։
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրում ոչ միայն բացառվում են բանակի հիմքերը խարխլող ցանկացած մոտեցում, այլ ճիշտ հակառակն՝ արմատավորվում է բանակի և հասարակության ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ առողջացումը նաև Երկրի ամբողջական ռազմականացման միջոցով, այդ թվում՝ կանանց զինվորական ծառայության քայլ առ քայլ ներգրավմամբ։ Հայոց Երկրում ոչ միայն բացառվելու է գումարի դիմաց բանակից ազատվելն, այլ նաև ձևավորվելու է առողջ ռազմականացված մթնոլորտ (այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով), որտեղ բանակից խուսափելը լինելու է անպատվաբեր և հետապնդվելու է օրենքի ողջ խստությամբ։

«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբ
29․08․2022թ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ