Oragir.news-ը գրում է.
«Քիչ առաջ Կասկադում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ականատեսները Oragir.news-ին փոխանցեցին, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորթ մորը՝ Ծովիկ Կասսաբյանին, Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել։ Կասսաբյանը Սիմոնյանին ասել է ՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»։ Ալեն Սիմոնյանն էլ հարցրել է, թե ո՞ւր է թուրք։ Կասսաբյանն էլ պատասխանել է, որ արդեն թուրքերը մտել են Հայաստան։ Ալեն Սիմոնյանն էլ իրեն բնորոշ ոճով պատասխանել է՝ «թուրքը դու ես ու քո երեխան»։ Մենք զրուցեցինք Ծովիկ Կասսաբյանի հետ, մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը Ալեն Սիմոնյանին թուրք չի ասել, բայց Ալեն Սիմոնյանն իրեն ու իր երեխային է թուրք անվանել։
Նշենք, որ երեխան, որին Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել, Ռուբեն Ռուբինյանի քույրն է՝ Կարապետ Ռուբինյանի դուստրը։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Ալեն Սիմոնյանի վրա էլի Կասկադում մեկ այլ քաղաքացի գինի էր լցրել, Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը