«2 գործընթաց է ընթանում , որոնք մրցակցում են միմյանց հետ, տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը հստակ նախապատվությունը տալիս է բրյուսելյան ձևաչափին ՝ գտնելով, որ դա իր համար ավելի ձեռնտու է և մենք տեսնում ենք որոշակի ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում։ Կա մտավախաություն, որ հենց որոշակի հակառուսական քայլ որպես, թե՛ Երևանը , թե՛ Բաքուն կորոշեն հանդիպումն անցկացնեն Բրյուսելում։ Չնայած տեսնում ենք , որ որոշակի փոփոխություններ կա հայ-ռուսական հարաբերություններում և որոշակի հետևություններ են արել ՀՀ իշխանությունները , բայց ,ի վերջո, բարդ գործընթացներ են գնում , և այն որ այդ հանդիպումը լինելու է Բրյուսելում շատ բանի մասինէ խոսում»,-նման կարծիք հայտնեց վերլուծաբան Հայկ Խալաթյանը նշելով․
« Կարելի է ասել Ալիևը մրցավազք է կազմակերպել Մոսկվայի և Բրյուսելի միջև՝ ով առաջինն իրեն կբերի Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազամում, և այն փաստաթուղը, որ ակնկալվում է կստորագրվի առաջին հերթին պետք է ներառի Հայաստանին կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը , իսկ դա կնշանակի, որ ՀայԱստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում»,-ասաց վերլուծաբանը։
Մանրամասն՝տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը