23 05 2023

Լա՞վ չեք ժողովուրդ, նախագահը 5 տարի անընդհատ քայլ առ քայլ վերլուծում ու բացատրում էր մեզ սպասվելիք արհավիրքները․ Հրանտ Խալաթյան

Լա՞վ չեք ժողովուրդ, նախագահը 5 տարի անընդհատ քայլ առ քայլ վերլուծում ու բացատրում էր մեզ սպասվելիք արհավիրքները․ Հրանտ Խալաթյան

Հրանտ Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դիտեցի ԱՀ ԱԺ արտահերթ նիստը։
Ճիշտն ասած բացարձակ անհասկանալի էր այն ուլտիմատիվ ձևը, որով պահանջվում էր ՀՀ նախագահներից արձագանքել դավաճանի ելույթին, այլապես այդ լռությունը կդիտարկվի որպես նիկոլի հետ համաձայնության նշան։
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Արցախի հերոս, ՊՊԿ ղեկավար, Արցախի 1-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանը հենց այս ելույթին պիտի արձագանքի, այլապես, Ղարաբաղի դեպուտատների կողմից նրա լռությունը կդիտարկվի իբրև դավաճանի հետ համաձայնության նշան։
Լա՞վ չեք ժողովուրդ, նախագահը նոր պիտի խոսի՞, մարդը 5 տարի անընդհատ ձեզ ու մեզ, բոլորիս զգուշացնում էր նիկոլի հետևանքների մասին, քայլ առ քայլ վերլուծում ու բացատրում էր մեզ սպասվելիք արհավիրքները։
Արցախի մասին մտածեիք այն ժամանակ, երբ այդ նույն հերոս նախագահի նկարը ճաղավանդակի մեջ ֆոտոշոփով փակցրած ձեր գազելներին, շտապում էիք Երևան՝ մասնակցելու նիկոլի հրավիրած հանրահավաքին, մտածեիք այն ժամանակ, երբ նախագահ էիք կարգում նիկոլի տռուսիկի ռեզին արայիկին, մտածեիք այն ժամանակ, երբ էդ նույն ռեզինը պատերազմի օրերին մերժում էր նախագահի հետ հանդիպել ու քննարկել ստեղծված իրավիճակը․․․
Ես միշտ եմ արցախցու ճակատագրով մտահոգ, հասկանում եմ նաև պահի էմոցիոնալ ֆոնը, բայց հերոս նախագահին որևէ կերպ, անգամ խիստ տեսականորեն դնել նույն հարթության մեջ դավաճանի հետ, առնվազն եզություն է, եթե չասեմ՝ շակալություն․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ