Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ հայրենիք, հայրենիքի պաշտպանությունն առ ոչինչ է, եթե կա գումար և այդ գումարը սահմանել են 24 միլիոն դրամ:
Նման կարծիք Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե բավականին մեծ գումար վճարելու պայմանով:
«Այս նախագիծը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ իշխանությունը խաբում է ժողովրդին, որովհետև այս նախագծով ոչ թե ժամկետն է կրճատվում ծառայության, այլ հարուստների համար է մտածում: Սա մեծապես ազդելու է նաև բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ հանրային ընդվզման արդյունքում նախագիծը հետ կկանչվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը