23 08 2022

Արցախը հայաթափվում է․ նոյեմբերի 9-ից հետո անընդհատ խոսել ենք այդ խնդրի մասին.Սաղաթելյան



« Երբ ընդդիմությունը հանրահավաքներին վտանգների մասին բարձրաձայում էր շատերն այդ ժամանակ հարցի խորությունը չէին էլ գիտակցում։ Չի եղել որևէ հարց, որի վերաբերյալ Դիմադրություն շարժումը, ընդդիմությունը, խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցութունները վերաբերմունք արտահայտած չլինեն, քայլեր ու գործողություններ ձեռնարկած չլինեն։ Առհասարակ նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ այս մարդը քանի օր ավել մնա իշխանության , այդքան կորուստ ենք ունենալու։ Հիմա էլ , եթե չհեռացնենք նույն խոսակցությունը լինելու է Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի մասով։ Էսօր գլխավոր խնդիրն այն է, որ Արցախը հայաթափվում է , մեկ տարի առաջ խոսում էինք այդ խնդրի մասին»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայստան» խմբակցության պատգամավոր Իշխան սաղաթելյանը՝ Հնարապետության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Դիմադրության շարժման անելիքների մասին հարցին ի պատասխան նա նշեց․ «Սեպտեմբերի 2-ին,  Արցախի անկախության օրվա առթիվ, տեղի են ունենալու հանրահավաքներ՝  Սփյուռքում, Արցախում, Հայաստանում»։  Ինչ վերաբերվում է՝ Էդգար Ղազարյանի նախաձեռնած  այսօրվա հանրահավաքին Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարկանի պահանջով կա նշանակված հանրահավաք , մենք հայտարարել  ենք, որ ցանկացած ուժ, ցանկացած ոք , եթե ազնիվ,  արդար պայքար սկսի այս իշխանության դեմ ամեն ինչով աջակցեկու ենք»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ