22 08 2022

43.7 տոկոսը դրական է վերաբերում ՌԴ քաղաքացիների՝ ՀՀ տեղափոխվելուն. Gallup International

43.7 տոկոսը դրական է վերաբերում ՌԴ քաղաքացիների՝ ՀՀ տեղափոխվելուն. Gallup International

Gallup International կազմակերպությունը Հայաստանում հետազոտություն է իրականացրել: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 1005 քաղաքացի:

Արդյոք Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում արդարացվա՞ծ են. այս հարցին օգոստոս ամսին 19,8 %-ը պատասխանել է «լիովին արդարացի են», ապրիլ ամսին նույն պատասխանն էր տվել 27%-ը:

Օգոստոսին հարցվածների 42,7 %-ը կանխատեսել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ուկրաինայի պարտությամբ, մինչդեռ նման պատասխան տվածների թիվն ապրիլին ավելի մեծ էր` 53,5 %: Հարցվածների միայն 4.1 տոկոսն է կարծում, որ պատերազմը կավարտվի Ռուսաստանի պարտությամբ:

Ինչպե՞ս եք վերաբերվում պատժամիջոցներին/սահմանափակումներին, որոնք Արեւմուտքի պետությունները կիրառել են Ռուսաստանի դեմ: Օգոստոս ամսին հարցվածների 9,5%-ն ասել է, որ պատժամիջոցներին դրական է վերաբերվում, իսկ ապրիլ ամսին նման պատասխան էր տվել 8,4 %-ը:

Հարցվածքների 43.7 տոկոսը դրական է վերաբերել այն հանգամանքին, որ պատերազմով պայմանավորված ՌԴ շատ քաղաքացիներ տեղափոխվել են ՀՀ, իսկ ապրիլինի այդ թիվը կազմել է 47.8 տոկոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ