09 08 2022

Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞մ էր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետ. Zham.am

Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞մ էր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետ. Zham.am

Zham.am-ը գրում է. Օրեր առաջ այս հարցին պատասխանելիս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ պահանջը լեգիտիմ չէ:

Նրան հաջորդ օրը փոխլրացրեց Նիկոլ Փաշինյանը, նույնպես նշելով, որ ըստ նոյեմբերի 10-ի համաձայնագրի, այդ միջանցքի տեղափոխման խնդիրը պետք է լուծվի երեք տարվա ընթացքում:

Սակայն իրենց այս խոսքերից օրեր անց, պարզվեց, որ ադրբեջանցիները «լիգիտիմ են» պահանջում, որ հայկական կողմը լքի Բերձորը և իրեն հարակից գյուղերը:

Ավելին, արցախցի բարձրաստիճան շրջանակները պահանջել են այստեղ ապրող հայերից, որպեսզի նրանք մինջև օգոստոսի վերջ դուրս գան այդ տարածքներից:

Հետաքրքիր է, որ այս դեպքերը կատարվեցին հենց Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ արցախյան այս հատվածում սրացումը տեղի էր ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ որոշման արդյունքում: Այսինքն, նրանք մինջ այդ հանդիպումը որոշել էին սրելով իրավիճակը, փաստացի փոփոխել նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածության ժամկետը:

Ինչ վերաբերվում ռուսական կողմին, ապա վերջիններս հակված չեն եղել իրենց համար այս մանր իրավիճակի համար լուրջ հակադրության մեջ մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ավելին, Ադրբեջանը արդեն չի էլ թաքցնում իր հետագա ցանկությունների ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը:

Լաչինի միջանցքի նվաճումից հետո նրանք պահանջելու են, որ Արցախը պաշտոնապես զինաթափի իր զինված ուժերը, հղում անելով, օրինակ ռուս-ադրբեջանական համատեղ «դաշնակցային»  համագործակցության հռչակագրի  11-երորդ կետին, որտեղ բառացիորեն նշված է հետյալ դրութը. «Ռուսաստանի դաշնությունը և Ադրբեջանի հանրապետությունը վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձնանց գործնեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»:

Ադրբեջանն արդեն այսօր ակնարկում է իր այդ պահանջի մասին, որի մասին հավանաբար նա բարձրաձայն կխոսի հաջորդ անգամվա սադրանք կազմակերպելուց հետո:

Իսկ ռուսական կողմը, զբաղված լինելով ուկրաինական պատերազմով, կրկին չի ուզենա դիմադրել ադրբեջանական այդ պահանջին, մանավանդ, որ Ադրբեջանը իր պահանջները կոորդինացնում է Թուրքիայի հետ: Վերջինս մի դրական քայլ կատարելուց հետո ուղղված Կրեմլին, ադրբեջանցիների համար հատուցում  կպահանջի մեր հաշվին:

Արցախը վերջնականապես մարսելուց հետո, ադրբեջանցիները իրենց ուշադրության կենտրոնում են պահելու Սյունքը, կամ ինչպես իրենք են նշում «զանգեզուրյան միջանցքի»  հարցի լուծումը, և այդպես շարունակ:

Պարզ է, որ այս քաղաքական ալգորիտմի աշխատանքի կյանքի կոչման դեպքում, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մեջ չեն հայտնվելու:

Շատերը այս գործընթացում կմեղադրեն ռուսներին, որոնք քայլ առ քայլ զոհաբերելով հայկական շահերը, փորձելու են դրանով “վճարել” թուրքերին իրենց  ծառայությունների դիմաց:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ կա՞ արդյոք ելք այս «փակ շղթա» հիշեցնող վիճակից:

Պատասխանը նույնպես ակնհայտ է:

Օրինակ նույն սիրիական ուղղությամբ թուրքական պահանջները չեն աշխատում,քանի որ այստեղ կա երկու գործոն: Նախ Ասադին հաջողվեց հաղթել պատերազմում և երկրորդը, նա կարողացավ վստահություն ներշնչել Պուտինի և նրա շրջապատի մոտ:

Ի տարբերություն Փաշինյանի, ով ոչ միայն պարտվեց պատերազմում, այլև իր քաղաքական թիմով անվստահության աղբյուր է դարձել ռուսական շրջանակների համար:

Դա չի նշանակում, որ Փաշինյանը վարում է հակառուսական քաղաքականություն, բնավ էլ ոչ, պարզապես փաշինյանական Հայաստանը Կրեմլի աչքերում միշտ էլ ընկալվելու է, որպես մնացորդային օղակ, որին կարելի կլինի զոհաբերել ուրջ ճնշման արդյունքում:

Մինչդեռ, եթե Երևանում ձևավորվեր իր իմիջով “ոչ սորոսական” համբավ ունեցեղ իշխանություն, ապա Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակները հիմք չէին ունենա հակաքարոզչություն իրականացնել Հայաստանի դեմ և Կրեմլի դիրքորոշումն էլ, իր հերթին այլ կլիներ: Դա բնավ էլ չի նշանակում, որ այդ իշխանությունը պետք է լիներ հակաարևմտյան և խիստ ռուսամետ:

Բնավ էլ ոչ, պարզապես Կրեմլում “սորոսական” համբավ ունեցող քաղաքական ուժերին դասակարգային բնույթից ելնելով չեն վստահում, թեև դա չի նշանակում, որ այդ ուժին նրանք կարող են պատերազմ հայտարարել: Պարզապես մեր վիճակն է շատ վտանգավոր: Մենք պարտվել ենք պատերազմը, տարածաշրջանում խախտվել է ուժերի հավասարակշռությունը և դարձել ենք «թույլ օղակ» Կրեմլի ու Անկարայի հարաբերությունների տիրույթում: Եթե մենք չլրջանանք և չհասկանանք այս իրավիճակի ողջ վտանգը, ապա կարող ենք ավարտել այնպես, ինչպես հարյուր տարի առաջ:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ