05 08 2022

Եթե նոյեմբերի 9-ին իշխանությունը փոխվեր պատերազմը չէր վերսկսվի, Քարվաճառն ու Ակնան մերը կլինեին․ ռազմական փորձագետ



«Եթե իշխանությունը փոխված լիներ մայիսին , եթե  մեր ժողովուրդն ավելի վճռական գտնվեր չէր լինի էսօրվա սրացումը»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։  Անդրադառնալով նոյեմբերի 9-ի տխրահռչակ օրվան, ռազմական փորձագետն ընդգծեց․

«Նոյեմբերի 9-ին եթե իշխանությունը փոխվեր, այսօր Քարվաճառն ու Ակնան մերը կլինեին ու թող ոչ ոք չհակադրվի ասի՝ ինչպե՞ս։ Բազմաթիվ պայմանագրեր կան աշխարհում, որոնք կյանքի չեն կոչվում ռեալ պոլիտիկի չգրված տրամաբանությամբ։ Եթե նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի աղետաբեր իշխանության էջը թերթվեր  մենք էսօր կունենայինք հայապատկան Քարվաճառ, Ակնա, կկարողանայինք Գորիսից Կապան հանգիստ երթևելկել»,-ասաց փորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ