02 08 2022

Այս ամիսներն օգտագործվել են որպես մահակ իշխանությունների կողմից ինձ լռեցնելու համար, բայց ապարդյուն. Մանթաշյան



7 ամիս շարունակ եղել եմ կալանավորված. սա այն հայտնի դրոշի ծածանման գործն է, որով դեռևս 2020 թվականի նոյեմբերին դատարանի որոշմամբ հիմնավոր կասկածի բացակայությամբ ազատ էի արձակվել առանց որևէ խափանման միջոցի, բայց մեկ տարի անց քաղաքական ակտիվությամբ պայմանավորված իշխանությունների վախերն ավելացան, և ի վերջո, քաղաքական որոշման արդյունքում ես կալանավորվեցի: Ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը:

«Այդ կալանքից հետո մենք 8 անգամ գրավի միջնորդություն ենք ներկայացրել, ամեն անգամ դատարանին ազատ ենք թողել թիվ որոշելու հարցում: Վերջում որպես գրավ որոշվեց 20 միլիոն դրամը, դա կարող էր արվել 6 ամիս առաջ, որովհետև, երբ մենք առաջարկում էինք ենթադրանք 3 միլիոն դրամ, մենք միշտ դատարանին թողնում էինք հնարավորություն, որ եթե կա այնպիսի թիվ, որով դատարանը հնարավոր է համարում զսպել իմ վարքագիծը, ենդրում ենք կիրառել այդ գումարը: Այսինքն եթե դատարանի համար 20 միլիոն դրամն ընդունելի գումար էր, ապա ինչու դա չկիրառվեց 5-6 ամիս առաջ: Չկիրառվեց, որովհետև այդ 5-6 ամիսներն օգտագործվել են որպես մահակ քաղաքական իշխանությունների կողմից, որ ինձ փորձեն ընկճել կամ պայքարից հետ պահել, ինչն ապարդյուն է»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ