Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի սահմանագոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա։
«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադրանքների չտրվել»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը